top of page
Writer's pictureTigran Khachatryan

Որտե՞ղ առաջինը իրավական պաշտպանություն տրամադրվեց համակարգչային ծրագրերի օրինակներ ստեղծելու համար։

1980 թվական։ Բիլլ Գոյթսը վրդովված է։

Մայքրոսոֆթը չձևավորված անհատական համակարգիչների շուկային ծառայող ընկերություն է և վաճառում է բեյսիք ծրագրավորման լեզվի կրկնօրինակներ։

Անհատական համակարգիչներ օգտագործողների մեծամասնությունը հոբբիիստներ են, ովքեր իրենց ազատ են զգում Մայքրոսոֆթի կոմերցիոն ծրագրի կրկնօրինակներ ստեղծելու և ընկերներին բաժանելու հարցում։

Գեյթսը առերես կանգնած էր ակնհայտ փաստի առաջ։ Թվային արտադրանքը կրկնօրինակելն անասելի էժան է։

Թվային արտադրանքի կրկնօրինակումը թվային բիզնեսը հարստության և բարեկեցության վերածելու բանալին է, պայմանով, որ դու կարող ես վերահսկել կրկնօրինակման գործընթացը։

Գեյթսը լսել ցանկացող բոլորի մոտ պնդում էր, որ կարևոր է, որպեսզի անհատական համակարգիչների ծրագրեր պատրաստող ընկերությունները վարձատրվեն իրենց ծրագրերի կրկնօրինակների համար։

Այդ ժամանակ հստակ չէր՝ արդյո՞ք հեղինակային կամ ինչպես ես եմ անվանում, կրկնօրինակման իրավունքը՝ իրավունքի այն բլոկը, որը կարգավորում է գրքերի, ֆիլմերի և երաժշտության օրինակների ստեղծումը, կարող է օգտագործվել ծրագրերը պաշտպանելու համար։

Գեյթսը և բոլոր նրանք, ովքեր ուզում էին փող վաստակել անհատական համակարգիչների համար ծրագրեր պատրաստող շուկայից, հուսով էին, որ Կոնգրեսը հավանություն կտա ԱՄՆ դաշնային օրենքի առաջարկվող փոփոխություններին՝ կրկնօրինակման օրենքը ծրագրերի վրա տարածելու հարցը հստակեցնելու համար։

Նույն թվականին ԱՄՆ կոնգրեսը արդարացրեց շահագրգիռ համայնքի ակնկալիքները և փոփոխություններ մտցրեց օրենսդրության մեջ՝ ծրագրերին տրամադրելով հստակ պաշտպանություն կրկնօրինակման համար։ Ներկայումս արդեն դժվար է թերագնահատել այդ իրավական պաշտպանության կարևորությունը թվային արդյունաբերության համար։

19 views0 comments

Comentarios


bottom of page