
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ
Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:
Ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`
Բառեր, բառակապակցություններ, անուններ, տառեր կամ թվեր



Կարգախոս

Նկարներ, պատկերներ կամ խորհրդանշաններ



Եռաչափ պատկերներ

Հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները
Հոլոգրամները կարող են գրանցվել որպես ապրանքային նշան։
Հայաստանում այդպիսի փորձ դեռևս չկա։
Այդպիսի օրինակ է Եվրոպական Միությունում գրանցված GOOGLE-ի հոլոգրամը։
Հազվադեպ դեպքերում գույները նույնպես գրանցվում են որպես ապրանքային նշան։ Հայաստանում այդպիսի փորձ դեռևս չկա։
Գույնի օրինակ է Լուբուտենի կարմիրը։

2012թ.-ին ԱՄՆ դատարանը որոշել է, որ Լուբուտենը պահպանում է կանացի երկարակրունկ կոշիկների կոշկատակերին կարմիր գույնը օգտագործելու իր բացառիկ իրավունքը պայմանով, որ կոշիկի մյուս մասերը կարմիր գույնի չլինեն։
Ձայնային ազդանշաններ նույնպես Հայաստանում գրանցված չեն։
Ձայնային ազդանշանի օրինակ է Եվրոպական Միությունում գրանցված Lidl Stiftung & Co. KG ընկերության ձայնային ազդանշանը։
Նիշերի ցանկացած համակցություն
![]() | ![]() | ![]() | ![]() |
---|---|---|---|
![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() |