Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա:
Ստեղծագործական գործունեության արդյունք չեն համարվում՝
գիտական հայտնագործությունները,
գաղափարները,
սկզբունքները,
մեթոդները,
ընթացակարգերը,
տեսակետները,
համակարգերը,
արարողակարգերը,
գիտական տեսությունները,
մաթեմատիկական բանաձևերը,
վիճակագրական դիագրամները,
խաղի կանոնները, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:
Ստեղծագործական գործունեության արդյունք են համարվում՝
1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
12) համակարգչային ծրագրերը.
13) տառատեսակները.
14) ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող այլ ստեղծագործությունները,
15) ստեղծագործությունների մասերը, որոնք հանդիսանում են ստեղծագործական գործունեության արդյունք,
16) ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող ստեղծագործությունների և ստեղծագործությունունների մասերի անվանումները,
17) ածանցյալ ստեղծագործությունները։
Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում հետևյալ ստեղծագործությունները՝
1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.
2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).
3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.
5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները.
6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։
Comments