top of page
Writer's pictureTigran Khachatryan

Ինչպիսի՞ առանձնահատկություններով է օժտված հասարակական կազմակերպությունը։

Հասարակական կազմակերպության հիմնադրման համար անհրաժեշտ է առնվազն երկու անձ՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական, ովքեր գրանցումից հետո օրենքի ուժով դառնում են հասարակական կազմակերպության անդամներ։


Ասվածից պարզ է, որ հասարակական կազմակերպությունն ունենում է անդամներ։


Ընդ որում՝ հասարակական կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ, և անդամը կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է հեռացվել հասարակական կազմակերպությունից:


Հասարակական կազմակերպությունը կարող է ունենալ նաև շահառուներ։


Հասարակական կազմակերպության գործադիր մարմինը (նախագահը, կառավարիչը, տնօրենը և այլն) կարող է վարձատրվել կամ չվարձատրվել։ Վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ դրա կարգը և պայմանները սահմանում է հասարակական կազմակերպության ժողովը։




88 views0 comments

Comments


bottom of page