top of page

Վերակազմակերպում միացման միջոցով

  • 8 hours
  • 49 000 հայկական դրամ
  • Griboyedov Street

Service Description

1) միացող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են)՝ ա. դիմում, որում պետք է նշվեն միացող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ 2) միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է՝ ա. դիմում, որում պետք է նշվեն միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը բ. կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը) գ. փոխանցման ակտ(եր)ը, դ. միացման պայմանագիրը (պայմանագրերը) ե. միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը զ. միացող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը է. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ տվյալ միացումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։ Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են։ Առևտրային կազմակերպությունները ներկայացնում են նաև մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)։ Լիազորված անձի կողմից գործակալություն դիմելու դեպքում փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ։


Contact Details

  • Գրիբոյեդով 60, Երևան

    + 055 353692

    tg.khachatryan@gmail.com


bottom of page