top of page

Վերակազմակերպում բաժանման միջոցով

  • 8 hours
  • 59 000 հայկական դրամ
  • Griboyedov Street

Service Description

1) բաժանվող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են)՝ ա. դիմում, որում պետք է նշվեն բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ 2) բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է՝ ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից՝ հրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը, գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա դ. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ ե. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը զ. բաժանվող իրավաբնական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը է. առանձին կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են։ Առևտրային կազմակերպությունները ներկայացնում են նաև մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)։ Լիազորված անձի կողմից գործակալություն դիմելու դեպքում փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ։


Contact Details

  • Գրիբոյեդով 60, Երևան

    + 055 353692

    tg.khachatryan@gmail.com


bottom of page