top of page

ՍՊԸ լուծարման պետական գրանցում

  • 8 hours
  • 15 000 հայկական դրամ
  • Griboyedov Street

Service Description

1) դիմում 2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին 3) լուծարման հաշվեկշիռը 4) իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին 5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում է դիմում, տեղեկանք «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ։ Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով։ Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո՝ 20 օրվա ընթացքում։ Հարկային մարմինների կողմից հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից կամ դրանց չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում։


Contact Details

  • Գրիբոյեդով 60, Երևան

    + 055 353692

    tg.khachatryan@gmail.com


bottom of page