top of page

Հիմնադրամի պետական գրանցում

  • 8 hours
  • 39 000 հայկական դրամ
  • Griboyedov Street

Service Description

1) դիմում 2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշում 3) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կողմից 4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ 5) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի` սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն 6) իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն Դիմումը պետք է ստորագրված լինի հիմնադրամի ժամանակավոր կառավարչի կողմից։ Հիմնադրամը պետական գրանցման համար ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է դիմի հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում։ Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նախատեսված փաստաթղթերի, ներկայացվում է հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը։ Այս տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմադիրը պետություն կամ համայնք է։


Contact Details

  • Գրիբոյեդով 60, Երևան

    + 055 353692

    tg.khachatryan@gmail.com


bottom of page