top of page

Հիմնադրամի լուծարման պետական գրանցում

  • 8 hours
  • 39 000 հայկական դրամ
  • Griboyedov Street

Service Description

1) դիմում 2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին 3) լուծարման հաշվեկշիռը 4) իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին 5) դատարանի որոշում լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին 6) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ։ Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով։ Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո՝ 20 օրվա ընթացքում։ Հարկային մարմինների կողմից հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից կամ դրանց չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում։ Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման հաշվեկշիռը հաստատելու օրը կամ ավելի ուշ, ապա հարցումը հարկային մարմին չի ուղարկվում։


Contact Details

  • Գրիբոյեդով 60, Երևան

    + 055 353692

    tg.khachatryan@gmail.com


bottom of page