top of page

Բաժնետիրական ընկերության գրանցում

  • 8 hours
  • 29 000 հայկական դրամ
  • Griboyedov Street

Service Description

1) դիմում 2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից 3) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից 4) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի` սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն 5) իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն 6) մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում 2 րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը: Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նախատեսված փաստաթղթերի, ներկայացվում է հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն, համայնք կամ միջհամայնքային միավորում է:


Contact Details

  • Գրիբոյեդով 60, Երևան

    + 055 353692

    tg.khachatryan@gmail.com


bottom of page